Ինչպե՞ս է կարգավորում պատվիրատուի հետ համատեղ աշխատանքը։
․ Մեզ հետ համատեղ աշխատանքը կարգավորվում է պայմանագրով:
․ Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են կազմակերպության տվյալները կամ անհատի անձը հաստատող փաստաթուղթը։
Ինչպե՞ս կարող եք վճարել մեր ծառայությունների դիմաց։
․ Վճարումներ կարող եք իրականցնել կանխիկ կամ քարտային եղանակով, ինչպես նաև բանկային փոխանցման եղանակով:
․ Կանխիկ վճարումն իրականացվում է ինչպես գրասենյակում, այնպես էլ առաքման ժամանակ` պատվերը ստանալու պահին:
Ինչպե՞ս կարող եք ստուգել առաքվող ապրանքի համապատասխանությունը։
․ Պատվիրատուն առաքիչի կողմից բերած ապրանքը պետք է տեղում բացի, համոզվի իր պատվերի՝ դրա համապատասխանության մեջ, ստուգի որակական և քանակական հատկանիշները, որից հետո նոր միայն ստորագրի պայմանագիրը և կատարի վճարում:
․ Եթե առաքված պատվերն ինչ-որ խնդրի պատճառով դուր չի գալիս պատվիրատուին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել երկկողմանի առաքման գումարը:
Ի՞նչ այլ ծառայություններ ենք մենք մատուցում։
․ Վարձակալելով գույք՝ դուք կարող եք օգտվել նաև առաքման և սպասարկման ծառայությունից:
․ Առաքման ծառայությունը պետք է պատվիրել նախապես և այն հասանելի է 24 ժամ:
․ Մենք իրականացում ենք նաև միջոցառումների ամբողջական կազմակերպման ծառայություն։
Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդի և մեծ սիրով իրականացնում ցանկացած մասշտաբի պատվեր։
Կապվեք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով՝ կայքով, սոցիալական ցանցերի միջոցով կամ պարզապես հեռախոսազանգով և մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։