Մեր մասին

«Prokat.am» կայքը սկսել է իր գործունեությունը 2012 թ-ի մայիսից մի խումբ երիտասարդ ընկերների նախաձեռնությամբ: Այն առաջին պաշտոնապես բացված կայքն է վարձույթով ապրանքներ տրամադրող ընկերությունների ցանկում, որն իր մեջ համալրեց գրեթե ամեն ոլորտ և լինելով առաջին startup-երից մեկը՝ հնարավորություն տվեց մեր հաճախորդներին պատվիրել ցանկացած ապրանք և ծառայություն online տարբերակով: Այս համակարգը նպաստեց նոր և հավատարիմ հաճախորդներ ունենալուն, ինչպես նաև ընկերության զարգացմանը:
Այսօր ընկերությունը շարունակում է պահել իր առաջատարի վարկանիշը՝ առաջարկելով ապրանքների լայն շրջանակ, որն իր մեջ ներառում է հետևյալ բաժինները՝ համակարգչային, ձայնային և լուսային տեխնիկա, սպասք, գործիքներ, հագուստ, տրանսպորտային միջոցներ, տեսախցիկներ, վրաններ և այլ բազմազան տեսականի: Այս ամենին ներառյալ դուք կարող եք օգտվել ընկերության կողմից առաջարկվող մի շարք ծառայություններից: Դրանք են՝ հարսանիքների, ֆուրշետների և այլ միջոցառումների կազմակերպում, փուչիկների ձևավորում, համակարգչային սպասարկում, շինարարական աշխատանքներ, և այլն:
Այս ամենից բացի, Prokat.am-ը հիանալի հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վարձույթով տրամադրել իրենց ապրանքները կամ մատուցել որևէ ծառայություն՝ դառնալով մեր գործընկերները:
Ապրանքների բարձր որակը, ծառայությունների մատուցման բարձր մակարդակը, ինչպես նաև հաճախորդների պահանջներն ու ցանկությունները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Հաճախորդների հարմարավետության հետ կապված յուրաքանչյուր նոր գաղափար երկար քննարկումներից և վերլուծություններից հետո բերում է մի նոր գործառույթի, որն ավելի է հեշտացնում հաճախորդի համար՝ ստանալ այն, ինչ ցանկանում է՝ խնայելով թե՛ իր ժամանակը, և թե՛ գումարը:
Ընկերությունը քայլում է ժամանակին ընդառաջ, մշտապես ավելացնում, կատարելագործում ու թարմացնում բոլոր ապրանքներն ու ծառայությունները՝ մշակելով ավելի արագ և արդյունավետ սպասարկում, ինչն էլ թույլ է տալիս մեզ՝ լինել պահանջված ու հետաքրքիր և գոհացնել մեր հաճախորդներին:
Ե.Գ.
«Քանի-որ կենցաղում գոյություն ունեն այնպիսի ապրանքներ, որոնք հաճախ չեն օգտագործվում, իսկ անհրաժեշտության դեպքում էլ թանկ են գնելու համար, մենք կարծեցինք, որ շատ-շատերն ունեն «Prokat.am»-ի կարիքը: Իսկապես, ինչու՞ գնել, եթե կարելի է վարձել»: (Ընկերության հիմնադիրներ):